00:55  ,  24 օգոստոսի, 2015

«Մարսելը» 6 գոլ խփեց նոր մարզիչի նորամուտի խաղում

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի վերջին խաղում «Մարսելն» ընդունեց «Տրուային» եւ խփեց 6 անպատասխան գոլ:

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը չէր հայտավորվել «Մարսելի» կազմում: Նախորդ 2 խաղերում պարտված մարսելցիները վաստակեցին առաջին միավորները: Սա իսպանացի մասնագետ Միտչելի առաջին խաղն էր «Մարսելի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Ֆրանսիայի առաջնություն, երրորդ տուր

«Մարսել» - «Տրուա»՝ 6:0

Աբդելազիզ Բարադա, 19, Լասանա Դիարա, 47, Միչու Բատշուաի, 56, 90, Լուկաս Օկամպոս, 63, Ռոմեյն Ալեսանդրինի, 87

«Լիլ» - «Բորդո»՝ 0:0

«Լորյեն» - «Սենտ Էթյեն»՝ 0:1

Ռոմեյն Համումա, 87

Հեռացում՝ Բենջամին Լակոմտե, 1 («Լորյեն»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով