Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի վերջին խաղում «Մարսելն» ընդունեց «Տրուային» եւ խփեց 6 անպատասխան գոլ:
Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը չէր հայտավորվել «Մարսելի» կազմում: Նախորդ 2 խաղերում պարտված մարսելցիները վաստակեցին առաջին միավորները: Սա իսպանացի մասնագետ Միտչելի առաջին խաղն էր «Մարսելի» գլխավոր մարզիչի պաշտոնում:
Ֆրանսիայի առաջնություն, երրորդ տուր
«Մարսել» - «Տրուա»՝ 6:0
Աբդելազիզ Բարադա, 19, Լասանա Դիարա, 47, Միչու Բատշուաի, 56, 90, Լուկաս Օկամպոս, 63, Ռոմեյն Ալեսանդրինի, 87
«Լիլ» - «Բորդո»՝ 0:0
«Լորյեն» - «Սենտ Էթյեն»՝ 0:1
Ռոմեյն Համումա, 87
Հեռացում՝ Բենջամին Լակոմտե, 1 («Լորյեն»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում