19:21  ,  23 օգոստոսի, 2015

Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնեց «Բորուսիային»

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Բունդեսլիգայի նորեկ «Ինգոլշտադտի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել հյուրերի մեկնարկային կազմում: Առաջին խաղակեսում «Բորուսիան» ուներ խաղային ու տարածքային նկատելի առավելություն, սակայն, ստեղծելով մի քանի գոլային պահեր, չկարողացավ բացել հաշիվը:

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեց «Ինգոլշտադտը», բայց հաշիվը բացեցին դորտմունդցիները: Դա տեղի ունեցավ 55-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գերմանացի պաշտպան Մատիաս Գինտերն մղեց հյուրերին: 5 րոպե անց գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը 11 մետրանոց հարվածով նաեւ կրկնապատկեց հյուրերի առավելությունը: Մխիթարյանն ավելի ակտիվ էր ընդմիջումից հետո եւ փոխարինվեց 74-րդ րոպեին, իսկ «Բորուսիան» վերջնամասում խփեց եւս 2 գոլ՝ տանելով երկրորդ հաղթանակը 4:0 հաշվով ու հավասարվելով առաջատարներ Մյունխենի «Բավարիային» ու Լեւերկուզենի «Բայերին»:

Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ինգոլշտադտ» - «Բորուսիա Դ.»՝ 0:4

Մատիաս Գինտեր, 55, Մարկո Ռոյս, 60 (11մ), Սինձի Կագավա, 84, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 90+1

«Բորուսիա Մ.» - «Մայնց»՝ 1:2

Պատրիկ Հերման, 54 - Ջաիրո Սամպիերո, 42, Կրիստիան Կլեմենս, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում