«Պալմեյրասի» հարձակվող Դուդուն Բրազիլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի ժամանակ բախվել է «Կրուզեյրոյի» գլխավոր մարզիչ Վանդերլեյ Լուշեմբուրգուին, որի դաստակը կոտրվել է բախման հետեւանքով:
2:1 հաշվով հաղթել է «Պալմեյրասը»:
63-ամյա Լուշեմբուրգոն 2009-ին սկանդալով հեռացել է «Պալմեյրասից»: Դուդուն էլ 2011-ին է հեռացել «Կրուզեյրոյից»: Ֆուտբոլիստի եւ մարզիչի բախմանը երկրպագուներն արձագանքել են ծափահարություններով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում