Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Լուչանո Սպալետին կարող է գլխավորել ֆրանսիական «Մարսելը», հաղորդում է La Provence-ը։
Արգենտինացի Մարսելո Բյելսայի հրաժարականից հետո «Մարսելի» գլխավոր մարզիչի թեկնածուներ են նաեւ Ռոբերտո Դոնադոնին, Վինչենցո Մոնտելան, Կարլո Անչելոտին եւ Մուրատ Յակինը։
Հիշեցնենք, որ «Մարսելում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում