Երեւանի Ազատության հրապարակում կայացավ Համահայկական 6-րդ ամառային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: NEWS.am Sport-ը ներկայացնում է ֆոտոռեպորտաժ միջոցառումից:
Խաղերը փակված հայտարարեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խաղերի դրոշն ի պահ է տրվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Փակման արարողությանը մասնակցել է նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որը ողջունել է Խաղերի մասնակիցներին:
Ֆոտո. Շուշանիկ Հակոբյան / NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում