22:42  ,  13 օգոստոսի, 2015

Համահայկական խաղերի փակումը՝ լուսանկարներով

Երեւանի Ազատության հրապարակում կայացավ Համահայկական 6-րդ ամառային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: NEWS.am Sport-ը ներկայացնում է ֆոտոռեպորտաժ միջոցառումից:

Խաղերը փակված հայտարարեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խաղերի դրոշն ի պահ է տրվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Փակման արարողությանը մասնակցել է նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որը ողջունել է Խաղերի մասնակիցներին:

Ֆոտո. Շուշանիկ Հակոբյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում