11:55  ,  12 օգոստոսի, 2015

Հայ կիսապաշտպանի հեթ-տրիկը Էստոնիայում

Ֆուտբոլի Էստոնիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Ինֆոնետը» 8:0 հաշվով պարտության մատնեց «Տալին Պիրայա» թիմին:

Հաղթողների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել 25-ամյա հայ կիսապաշտպան Սերգեյ Թումասյանը, որը վերջերս է համալրել բարձրագույն լիգայի նորեկի կազմը:

Թումասյանը մինչեւ Էստոնիա տեղափոխվելը հանդես էր գալիս ռուսական ԲԿԱ-ում եւ «Ռոստովում», Ֆինլանդիայի «Յարոյում» եւ Կապանի «Գանձասարում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում