Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել պաշտպաններ Սերխիո Ռամոսի եւ Պեպեի հետ պայմանագրերի երկարաձգման հարցով, հաղորդում է Marca-ն։
Իսպանիայի հավաքականի 29-ամյա պաշտպանի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2020 թվականը։ Ռամոսի տարեկան աշխատավարձը կկազմի 8,5 միլիոն եվրո։ 32-ամյա Պեպեն կարիերան կավարտի Արքայական ակումբում։
«Ռեալը» նաեւ երկարաձգել է պայմանագիրը Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Վարանի հետ մինչեւ 2020 թվականը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում