20:44  ,  4 օգոստոսի, 2015

«Աթլետիկոն» հաղթել է Գրիզմանի դուբլի եւ Տորեսի գոլի շնորհիվ

Ասիական մրցաշրջագայության մեկնած Մադրիդի «Աթլետիկոն» ստուգողական հանդիպում է անցկացրել «Շանհայ ՍԻՊԳ» ակումբի հետ եւ առավելության է հասել 3։0 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։ Մեկ անգամ էլ աչքի է ընկել 31-ամյա իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը։

Ընկերական հանդիպում

«Աթլետիկո» - «Շանհայ ՍԻՊԳ»՝ 3։0

Գրիզման, 9, 45, Տորես, 46

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում