14:05  ,  3 օգոստոսի, 2015

Եվրոպայի Սուպերգավաթ. Ինյեստայի մասնակցությունը վտանգված է

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ոտքի վնասվածք է ստացել, հաղորդում է mundodeportivo-ն: Իտալական «Ֆիորենտինայի» հետ ընկերական խաղում Ինյեստան փոխարինվել է առաջին խաղակեսից հետո: Օգոստոսի 3-ին ֆուտբոլիստը բուժզննում կանցնի եւ հստակեցվի ապաքինման ժամկետը: Եվրոպայի Սուպերգավաթի խաղում Ինյեստայի մասնակցությունը հարցականի տակ է: Օգոստոսի 11-ին Թբիլիսիում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կմրցի իսպանական «Սեւիլիայի» հետ:

Հիշեցնենք, որ «Ֆիորենտինային» կատալոնական ակումբը պարտվել է 1:2 հաշվով՝ կրելով երրորդ անընդմեջ պարտությունը: Թիմը երեք հանդիպումներում էլ հանդես է եկել առանց Մեսիի եւ Նեյմարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում