10:43  ,  3 օգոստոսի, 2015

Էդգար Մանուչարյան. Մենք ավելի լավ էինք խաղում

«Մորդովիային» գոլ խփել եմ դեռ Առաջին դիվիզիոնում, սակայն այս անգամ իմ գոլը հաղթանակ չբերեց, ասել է «Ուրալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

«Ես ձգտում եմ խաղալ իմ խաղը: Եվ դարձյալ խփեցի «Մորդովիային»: Բայց այս գոլը մեզ հաղթանակ չբերեց, նշանակում է՝ անիմաստ էր:

Սխալ թույլ տվեցինք վերջում եւ թանկ վճարեցինք դրա համար: Մենք ավելի լավ էինք խաղում: Ավելի շաը պահեր ստեղծեցինք: Եթե երկրորդ խաղակեսում իրացնեինք մեր պահը, ապա կհաղթեինք: Բայց պետք է շարունակել աշխատել»,- Էդգար Մանուչարյանի խոսքը մեջբերում է Sovsport-ը:

Ռուսաստանի առաջնություն, երրորդ տուր

«Մորդովիա» - «Ուրալ»՝ 1:1

Եվգենի Լուցենկո, 90+1 - Էդգար Մանուչարյան, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում