00:36  ,  2 օգոստոսի, 2015

«Վոլֆսբուրգը»՝ Գերմանիայի սուպերգավաթակիր

Գերմանիայում ֆուտբոլային մրցաշրջանը մեկնարկեց Սուպերգավաթի հանդիպումով: Երկրի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» մրցեց գավաթակիր «Վոլֆսբուրգի» հետ: Հանդիպման հիմնական ժամանակի մինչեւ նախավերջին րոպեն Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթում էր Արյեն Ռոբենի գոլի շնորհիվ՝ 1:0: Սակայն նախավերջին րոպեին Նիկլաս Բենդտները հավասարեցրեց հաշիվը եւ նշանակվեց հետխաղյա 11 մետրանոցներ, որոնք ավելի հաջող իրացրին «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստները: Մյունխենցնիների կազմում վրիպեց Խաբի Ալոնսոն: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ «Բավարիան» երրորդ անգամ անընդմեջ չի կարողանում նվաճել այս տիտղոսը:

Գերմանիայի Սուպերգավաթ

«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 1:1 (5:4)

Նիկլաս Բենդտներ, 89 - Արյեն Ռոբեն, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում