12:05  ,  15 հունիսի, 2012

ՈւԵՖԱ-ն տուգանել է Գերմանիային եւ Պորտուգալիային

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն տուգանել է Գերմանիայի ֆուտբոլային միությանն ու Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային:

Գերմանացիները տուգանվել են 10 հազար եվրո: Եվրո-2012-ի առաջին տուրի՝ պորտուգալացիների հետ հանդիպման ժամանակ Բունդեսթիմի երկրպագուները տարբեր առարկաներ են նետել խաղադաշտ: Պորտուգալացիներ 5 հազար եվրո կվճարեն նույն հանդիպման երկրորդ խաղակեսին ուշացումով ներկայանալու համար:

Գերմանացի ֆանատները ոչ մարզական վարք են դրսեւորել նաեւ հունիսի 13-ին կայացած Հոլանդիայի հավաքականի հետ խաղում: Այս կապակցությամբ ՈւԵՖԱ-ն վերջնական որոշում կկայացնի հունիս 18-ին, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով