13:06  ,  28 հուլիսի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել Պեդրոյի տրանսֆերային գինը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Պեդրոյի հետ պայմանագիր կնքելուն, հաղորդում է Goal.com-ը: Ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Անգլիա, քանի որ Մեսիի, Նեյմարի եւ Սուարեսի հետ մրցակցությունում գրեթե չի ստանում խաղային ժամանակ:

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել Պեդրոյի պայմանագրում նշված տրանսֆերային արժեքը՝ 22 միլիոն ֆունտ ստերլինգ: Կատալոնական ակումբում հայտարարել էին, որ միայն այդ գնի դեպքում բաց կթողնեն Պեդրոյին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում