22:41  ,  23 հուլիսի, 2015

Մեսիի տեսքը զայրացրել է Գաբոնի ընդդիմադիրներին. Մեր երկիրը գազանանոց չէ (ֆոտո)

Երկու տարի հետո Գաբոնում կայանալիք Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ստադիոնների մեկի առաջին քարը դնելու համար աֆրիկյան այդ երկիր այցելած Լիոնել Մեսիի արտաքին տեսքի վերաբերյալ հատուկ հայտարարությունով են հանդես եկել Գաբոնի ընդդիմադիր ուժերը, որոնց զայրացրել է «Բարսելոնայի» եւ Արգենտինայի առաջատարի չսափրված լինելը եւ երկրի նախագահի հետ շապիկով եւ կիսավարտիքով հանդիպելը, հաղորդում է 101greatgoals-ը։

«Մեսին, կարծես, այցելած լինի կենդանաբանական այգի՝ կեղտոտ, չսափրված, ձեռքերը գրպանում։ Գաբոնը գազանանոց չէ։ Երբ դու միլիոնատեր ես, իրավունք չունես այդպիսի տեսք ունենալ նույնիսկ բանանային հանրապետությունում Մենք դատապարտում ենք Մեսիի վարքը»,- ասվում է Գաբոնի ժողովրդական կուսակցության հայտարարությունում։

Մեսիի հետ Գաբոն է այցելել նաեւ «Բարսելոնայի» նախկին խաղացող Դեկուն։ France Football-ի տվյալներով, նրանցից յուրաքանչյուրն այցի համար ստացել է 3,5 միլիոն եվրո։ Գաբոնի իշխանությունները հերքում են այդ փաստը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում