23:49  ,  20 հուլիսի, 2015

Ալեքսանդր Գրիգորյանը՝ «Պախտակորի» մարզչական շտաբում ընդգրկվելու մասին

Ռուսաստանցի ֆուտբոլային մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն ընդգրկվել է ուզբեկական «Պախտակորի» մարզչական շտաբում եւ զբաղեցրել է խորհրդատու-մարզիչի պաշտոնը:

«Մենք աշխատում ենք «Պախտակորի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Նուգմոն Հասանովի եւ ամբողջ մարզչական կոլեկտիվի հետ: «Պախտակորը» բացառիկ երեւույթ է Ուզբեկստանում: Այդպես միշտ է եղել եւ կլինի:

Ուզբեկստանում այժմ ֆուտբոլը հզորացնելու մեծ աշխատանք է տարվում: Մեծացել է ակումբների ֆինանսավորումը: Կառուցվել են գերազանց ստադիոններ: Նախորդ երեք մրցաշրջանում «Պախտակորը» երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն:

Ինձ համար լուրջ մարտահրավեր է այս թիմի մարզչական շտաբում աշխատելը, եւ ես ընդունում եմ այդ մարտահրավերը: Ընտրեցի Ուզբեկստանը, քանի որ ինձ հետաքրքիր է, այստեղ կան ստեղծագործելու եւ նորը փորձելու մեծ հնարավորություններ: Կձգտենք սուր մրցակցությունում առաջատար դիրքերում պահել հիմնական թիմին եւ ուժեղացնել ակումբը»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է Sports.uz-ը:

48-ամյա հայ մասնագետի նախորդ ակումբը ռուսական «Տոսնոն» էր:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում