21:53  ,  14 հունիսի, 2012

Եվրո-2012. Իտալիա - Խորվաթիա՝ 1։1

Իտալիայի հավաքականը չկարողացավ հաղթել խորվաթներին։ Թիմերի 2-րդ տուրի հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 հաշվով։

Առաջին խաղակեսում ընթանում էր հավասար պայքար, սակայն վերջնամասում իտալացիները տիրեցին նախաձեռնությանը եւ 39-րդ րոպեին Անդրեա Պիրլոյի դիպուկ հարվածի շնորհիվ բացեցին հաշիվը։

Ընդմիջումից հետո խորվաթները կարողացան բեկել հանդիպման ընթացքը։ 72-րդ րոպեին Մարիո Մանջուկիչը հավասարեցրեց հաշիվը։

Եվրո-2012, խմբային մրցաշար
C խումբ, 2-րդ տուր

Իտալիա - Խորվաթիա՝ 1։1
Անդրեա Պիրլո, 39 – Մարիո Մանջուկիչ, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով