10:52  ,  16 հուլիսի, 2015

Վան Գալ. Վալդեսը չի համապատասխանում մեր փիլիսոփայությանը եւ պետք է հեռանա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատմել է, թե ինչու իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսն անգլիական ակումբի հետ չի մեկնել ամերիկյան շրջագայությանը:

«Վալդեսը չմեկնեց մեզ հետ, քանի որ նա չի համապատասխանում թիմի փիլիսոփայությանը: Այն փիլիսոփայությանը, թե ինչպես պետք է խաղալ ֆուտբոլ եւ հավաքել լավ մարզավիճակ: Նախորդ մրցաշրջանում նա հրաժարվեց հանդես գալ երկրորդ թիմում: Բացի այդ, կան շատ այլ փիլիսոփայություններ, որոնց պետք է համապատասխանի «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը: Եթե դու չես  համապատասխանում դրանց, ապա ավելի լավ է հեռանաս: Մենք հնարավորություն ու նոր պայմանագիր տվեցինք Վալդեսին, սակայն նա չօգտվեց դրանից»,- մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 32-ամյա Վալդեսը 2015-ին է միացել «Մանչեսթեր Յունայթեդին»: Մինչեւ այդ նա 19 տարի անցկացրել էր «Բարսելոնայի» համակարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում