18:40  ,  3 մարտի, 2012

Դավիթ Հարությունյանը` Ռոշֆորի մրցաշարի հաղթող

Վրաստանը ներկայացնող գրոսմայստեր Դավիթ Հարությունյանի հաղթանակով ավարտվեց Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացված շախմատային մրցաշարը: Հարությունյանը 9 հնարավոից վաստակեց 7 միավոր: Նույն արդյունքը ցույց տվեց նաեւ եգիպտացի գրոսմայստեր Բասեմ Ամինը: Թայ-բրեյքում հաղթեց Հարությունյանը:

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Սեւակ Մխիթարյանը 6 միավորով գրավեց 7-րդ տեղը: Հայաստանցի Գեւորգ Հարությունյանը 5 միավորով 18-րդն էր, հաղորդում է Armchess.am-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով