«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին ու Թուրինի «Տորինոյի» իտալացի պաշտպան Մատեո Դարմիանին ձեռք բերելու մասին:
Գերմանիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 12-ին բուժննում կանցնի ու պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ 25-ամյա Դարմիանն անգլիական ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որը կարող է երկարաձգվել եւս մեկ տարով:
Իտալացի պաշտպանը 2011-ից էր խաղում «Տորինոյում», իսկ Շվայնշտայգերն ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է «Բավարիայում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի