16:30  ,  3 մարտի, 2012

Ֆերգյուսոնն անհանգստանում է «Տոտենհեմի» համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մտահոգություն է հայտնել Լոնդոնի «Տոտենհեմի» ապագայի հարցում: Շոտլանդացի մասնագետը կարծում է, որ թիմի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապի Անգլիայի ազգային հավաքականը գլխավորելու մասին լուրերը կարող են բացասաբար ազդել լոնդանյան ակումբի մրցելույթներին, գրում է BBC-ն:

Ժամանակին Ֆերգյուսոնը հայտնվել է նման իրավիճակում: 2002 թվականին շոտլանդացին հայտարարել էր, որ մրցաշրջանի վերջում կավարտի մարզչական կարիերան, ինչը վատ ազդեցություն ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի վրա: Այդ ժամանակ «Յունայթեդը» Անգլիայի առաջնությունում գրավեց երրորդ տեղը, ինչը Պրեմյեր լիգայի պատմության մեջ մանչեսթերյան ակումբի վատագույն ցուցանիշն էր:

«Տոտենհեմի» ղեկավարությունը մտահոգվելու պատճառ ունի: Այդ ժամանակ հանդերձարանում կարող են խնդիրներ լինել: Ժամանակին ես նման սխալ գործել եմ՝ հայտարարելով, որ հեռանում եմ: Ռեդնապի դեպքում իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ նա չի հայտարարել, որ ցանկանում է գլխավորել Անգլիայի հավաքականը, չնայած այնպիսի տպավորություն է, որ նա չէր հրաժարվի այդ աշխատանքից»,- նշել է Ֆերգյուսոնը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 27-րդ տուրում՝ մարտի 4-ին, Ֆերգյուսոնի թիմը կյուրընկալվի «Տոտենհեմին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում