Ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի՝ Ռուսաստան – Հունաստան հանդիպումը կսպասարկի շվեդական մրցավարական բրիգադը՝ Յունաս Էրիկսոնի գլխավորությամբ:
38-ամյա Էրիկոսնը սպասարկել է նաեւ հունիսի 13-ին կայացած Եվրո-2012-ի՝ Հոլանդիա – Գերմանիա (1:2) հանդիպումը:
Յունաս Էրիկսոնը ֆուտբոլային աշխարհում հայտնի է որպես ամենահարուստ մրցավարը: 2011-ին նրան եւ նրա երկու ընկերներին պատկանող ընկերությունը 75 միլիոն եվրոյով վաճառվել է ֆրանսիական Groupe Lagardère կազմակերպությանը: Գումարի 15 տոկոսը բաժին է հասել Էրիկսենին, հաղորդում է sportliga.com-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում