13:22  ,  6 հուլիսի, 2015

Խաղադաշտի կենտրոնից գոլ՝ կանանց աշխարհի առաջնության եզրափակիչում

Ֆուտբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Կարլի Լլոյդը գեղեցիկ գոլ է խփել ճապոնուհիների դեմ աշխարհի առաջնության եզրափակիչում:

Կանադայում կայացած առաջնության վճռորոշ խաղում ամերիկուհին մրցակցի դարպասը գրավել է խաղադաշտի կենտրոնից՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Այդ խաղում ամերիկուհիները հաղթել էին 5:2 հաշվով եւ երրորդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում