21:57  ,  3 հուլիսի, 2015

Մարիո Բալոտելին մեկնել է Իտալիա՝ խորթ հոր թաղմանը

«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելին մեկնել է Իտալիա՝ մասնակցելու խորթ հոր հուղարկավորությանը։ Ֆրանչեսկո Բալոտելին մահացել է ծանր հիվանդությունից հետո։ Թաղումը տեղի կունենա հուլիսի 4-ին Բրեշիայում, հաղորդում է Football Italia-ն։

Մարիոն ծնվել է Պալերմոյում եւ որդեգրվել է երեք տարեկանում, քանի որ նրա ծնողները, լինելով շատ աղքատ, հրաժարվել են երեխայից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում