16:44  ,  3 հուլիսի, 2015

Յուրի Սյոմին. Մեր խնդիրն է ապաքինել Կառլեն Մկրտչյանին

Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը պատմել է թիմին միացած Կառլեն Մկրտչյանի առողջական վիճակի եւ մարզավիճակի մասին։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը վնասվածքը չբուժած էր պայմանագիր կնքել դաղստանյան ակումբի հետ։

«Մկրտչյանն այժմ հիվանդ է։ Մեր հարձակման խումբը հստակ ուրվագծվում է, իսկ պաշտպանական գործողություններին միտված խաղացողները քիչ են։ Մկրտչյանը նրանցից մեկն է։ Մեր խնդիրն է ապաքինել Կառլենին եւ հասցնել մարզվածության համապատասխան մակարդակի»,- Սյոմինի խոսքը մեջբերում է «Անժիի» կայքը։

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքել «Անժիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում