Շվեյցարական Նիոն քաղաքում անցկացվել է ֆուտզալի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի վիճակահանությունը:
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընդգրկվեց D խմբում, որտեղ ուժերը կչափի Էստոնիայի, Կիպրոսի եւ Լատվիայի հավաքականների հետ:
Նախնական փուլի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին, 23-ին եւ 25-ին Կիպրոսում: Հաջորդ՝ հիմնական փուլի ուղեգիր կնվաճեն միայն խմբերի հաղթողները, փոխանցում է ՀՖՖ-ի կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում