12:46  ,  1 հուլիսի, 2015

Պաշտոնանկություն Պրեմյեր լիգայում

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Նայջել Պիրսոնը պաշտոնանկ է արվել, հաղորդում է ակումբի կայքը:

Անգլիական ակումբի ղեկավարությունը 51-ամյա մասնագետին շնորհակալություն է հայտնել Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճելու եւ տեղն ուժեղագույնների խմբում պահպանելու համար, սակայն նշել է, որ հետագա համագործակցությունը հնարավոր չէ: Այս տարի լեսթերցիները Պրեմյեր լիգայում գրավել էին 14-րդ տեղը: Անգլիացի մասնագետը 2011-ից էր գլխավորում «Լեսթերը»:

Ավելի վաղ «Լեսթերը» հրաժարվել էր էրոտիկ սկանդալում հայտնված ֆուտբոլիստներից: Նրանցից մեկը Նայջել Պիրսոնի որդին էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում