09:10  ,  1 հուլիսի, 2015

Եվրոպայի լիգա. «Վեստ Հեմը» վաճառել է Անդորրայի ակումբի հետ խաղի բոլոր տոմսերը

Լոնդոնի «Վեստ Հեմի» եւ Անդորրայի ներկայացուցիչ «Լուսիտանսի» միջեւ Եվրոպայի լիգայի 2015/16թթ. մրցաշարի որակավորման առաջին փուլի առաջին խաղում անշլագ է սպասվում:

Mirror-ի համաձայն՝ հուլիսի 2-ին Լոնդոնում կայանալիք խաղի բոլոր տոմսերը վաճառվել են: «Վեստ Հեմի» տնային ստադիոնը հյուրընկալում է 35 հազարից ավելի երկրպագու: Մեծահասակների համար նախատեսված տոմսերի արժեքը եղել է 10 ֆունտ ստերլինգ, իսկ մինչեւ 16 տարեկան երկրպագուներինը՝ 5:

Հիշեցնենք, որ «Լուսիտանսի» արգելքը հաղթահարելու դեպքում «Վեստ Հեմը» որակավորման երկրոդ փուլում խաղալու է Երեւանի «Ուլիսի» եւ Մալթան ներկայացնող «Բիրկիրկարայի» միջեւ դիմակայության հաղթողի հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում