17:19  ,  30 հունիսի, 2015

Արգենտինա - Պարագվայ. Բուքմեյքերների ֆավորիտը

Չիլիում ավարտին մոտեցող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականը հունիսի 30-ին կմրցի մրցաշարի գործող փոխչեմպիոն Պարագվայի հետ, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել բրազիլացիներին:

«Վիվառոն» արգենտինացիների հաղթանակը գնահատում է 1.44 գործակցով, Պարագվայի հավաքականինը՝ 8.8, իսկ ոչ ոքին՝ 4.1:

Արգենտինա - Պարագվայ խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 03:30-ին: Այդ զույգի հաղթողին եզրափակիչում սպասում է Չիլիի հավաքականը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում