22:26  ,  29 հունիսի, 2015

«Սպարտակը» հաղթեց՝ 12:0, Օզբիլիսը մեկնարկային կազմում էր

Մոսկվայի «Սպարտակը» ստուգողական հանդիպում է անցկացրել Ավստրիայում՝ խաղալով կիսասիրողական (երրորդ դիվիզիոնի ռեգիոնալ լիգա) «Դորնբիրն 1913» թիմի հետ: Ռուսական թիմը հաղթել է 12:0հաշվով: Դմիտրի Ալենիչեւի գլխավորած թիմի մեկնարկային կազմում է եղել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որն անցկացրել է առաջին խաղակեսը: Սա «Սպարտակի» առաջին հանդիպումն էր Ալենիչեւի ղեկավարությամբ: 

Ստուգողական հանդիպում

«Դորնբիրն» - «Սպարտակ»՝ 0:12

Դավիդով, 24, 32, Շիրոկով, 38, Յակովլեւ, 40, Պրոմես, 51, 52, 68, 71, Կրոտով, 53, 85, Պոպով, 56, Ռոմուլո, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում