11:09  ,  29 հունիսի, 2015

Բեյլը, Պիրլոն ու Լեմպարդը՝ «Նյու Յորք Սիթիի» խաղին (ֆոտոշարք)

Մադրիդի «Ռեալի» ուելսցի վինգեր Գարեթ Բեյլը, Թուրինի «Յուվենտուսի» իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն եւ Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը ներկա են եղել «Նյու Յորք Սիթիի» եւ «Նյու Յորք Ռեդ Բուլզի» միջեւ MLS-ի խաղին, գրում է Daily Mail-ը:

Բեյլը նաեւ Նյու Յորքում հանդիպել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչ Ֆերան Սորիանոյի հետ, սակայն հանդիպման մանրամասները չեն հրապարակվում: Այդ խաղում «Նյու Յորք Սիթին» պարտվել է 1:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում