Ֆրանսիական Sport24 կայքը ներկայացրել է նախորդ օրվա լավագույն մարզական դրվագները:
Օրվա կարեւորագույն իրադարձությունները, իհարկե, Եվրո-2012-ի B խմբի հանդիպումներն էին: Պորտուգալիայի հավաքականը դրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց Դանիայի թիմին, իսկ գերմանացիներն առավելության հասան հոլանդացիների նկատմամբ՝ 2:1:
Գերմանիայի հավաքականը 6 միավորով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը: Պորտուգալացիներն ու դանիացիներն ունեն 3-ական միավոր: Հոլանդիայի թիմը միավորներ չի վաստակել, սակայն դեռ չի զրկվել փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելուց հնարավորությունից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում