08:39  ,  14 հունիսի, 2012

Օրվա լավագույն մարզական դրվագները

Ֆրանսիական Sport24 կայքը ներկայացրել է նախորդ օրվա լավագույն մարզական դրվագները:

Օրվա կարեւորագույն իրադարձությունները, իհարկե, Եվրո-2012-ի B խմբի հանդիպումներն էին: Պորտուգալիայի հավաքականը դրամատիկ պայքարում 3:2 հաշվով հաղթեց Դանիայի թիմին, իսկ գերմանացիներն առավելության հասան հոլանդացիների նկատմամբ՝ 2:1:

Գերմանիայի հավաքականը 6 միավորով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը: Պորտուգալացիներն ու դանիացիներն ունեն 3-ական միավոր: Հոլանդիայի թիմը միավորներ չի վաստակել, սակայն դեռ չի զրկվել փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելուց հնարավորությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով