18:25  ,  27 հունիսի, 2015

Ֆուտզալի աշխարհի կրկնակի չեմպիոնն ուժերը կփորձի ֆուտբոլում

Բրազիլացի ֆուտզալիստ Ֆալկաոն պայմանագիր է կնքել անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստի» կազմում կմասնակցի ստուգողական խաղերի, հայտնում է ակումբի կայքը:

Ֆուտզալի աշխարհի կրկնակի չեմպիոնը Չեմպիոնշիփում հանդես եկող ակումբի կազմում կմասնակցի Քուվեյթում կայանալիք հավաքին ու ընկերական մրցաշարին: «Նոթինգհեմ Ֆորեստը» նաեւ պատրաստվում է ակումբի հիմնադրման 150-ամյակին:  

38-ամյա Ֆալկաոն 3 անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտզալիստ: Նա ամբողջ կարիերան անցկացրել է բրազիլական ակումբներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում