18:46  ,  25 հունիսի, 2015

Գաել Անդոնյանը երեք տարվա պայմանագիրը կնքեց «Մարսելի» հետ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 20-ամյա պաշտպան Գաել Անդոնյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել ֆրանսիական «Մարսելի» հետ։ Պայմանագիրը նախատեսված է երեք տարով։ Այդ մասին Twitter-ում գրել է ֆուտբոլային գործակալ Ժան-Մարի Կանտոնան։

Հիշեցնենք, որ Գաել Անդոնյանը «Մարսելի» երկրորդ թիմի ավագն է, իսկ Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է Ալբանիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում։ Պորտուգալիայի դեմ ընտրական խաղում եւս Անդոնյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում