Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ծրագրով սամբոյի կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց բուլղարացի Մագդալենա Վարբանովայի հետ եւ պարտվեց 0:2 հաշվով:
Սոսե Բալասանյանը պարտությամբ էր մեկնարկել քառորդ եզրափակիչում: Նրան պարտության մատնած ռուս Աննա Խարիտոնովան դուրս է եկել եզրափակիչ եւ, հայ սամբիստը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը հունիսի 14-ին նվաճել է Միհրան Հարությունյանը՝ երկրորդ տեղը գրավելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում