09:56  ,  20 հունիսի, 2015

Եվրոպական խաղեր. Նորայր Առաքելյանը գրավեց 28-րդ տեղը

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ծրագրով հրաձգության մրցաշարում հունիսի 20-ին պայքարը սկսեցին ատրճանակով 50 մետրից մրցաձեւի մասնակիցները: Հայաստանը ներկայացնում էր 26-ամյա Նորայր Առաքելյանը:

Որակավորման փուլում հայ մարզիկը 6 կրակոցից հավաքեց 535 միավոր եւ գրավեց 28-րդ տեղը: Կրակագիծ էին դուրս եկել 31 հրաձիգներ: Նորայր Առաքելյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը: Եզրափակիչ ուղեգիր նվաճեց առաջին 8 տեղերը զբաղեցրած մարզիկները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print