11:30  ,  18 հունիսի, 2015

Եվրոպական խաղեր. Մուսա Մուրթազալիեւը եւ Լեւան Բերիանիձեն պարտվեցին քառորդ եզրափակիչում

Հայաստանը ներկայացնող Մուսա Մուրթազալիեւը (86կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125կգ) պարտվեցին Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի քառորդ եզրափակիչում:

Մեկնարկային գոտեմարտում դաղստանցի Մուրթազալիեւը 3:2 հաշվով հաղթել էր իսպանացի Թեյմուրազ Նասկիդաեւային եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ 1:4 հաշվով պարտվեց վրացի Սանդրո Ամինաշվիլիին:

Վրացի Լեւան Բերիանիձեն եւս պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 7:2 հաշվով հաղթելով ռուս Խազիմուրատ Գատցալովին: Քառորդ եզրափակիչում Բերիանիձեն հանդիպեց բելառուս Ալեքսեյ Շեմարովին, որին պարտվեց 0:5 հաշվով:

Հունիսի 18-ին պայքարի մեջ էր մտել նաեւ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը, որն անհաջող էր մեկնարկել՝ 1/8 եզրափակիչում 0:7 հաշվով պարտվելով ադրբեջանցի Հաջի Ալիեւին: 

Եթե Հայաստանի ներկայացուցիչներին հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ, նրանք հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հանդես էին եկել նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Գարիկ Բարսեղյանը (57կգ), Դավիթ Սաֆարյանը (65կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (74կգ), որոնք մեդալ չէին նվաճել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում