16:18  ,  17 հունիսի, 2015

Եվրո-2016. Մարկոս Պիզելին՝ տուրի ամենագեղեցիկ գոլի հեղինակ

Sportbox.ru-ի քվեարկության արդյունքում, ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հերթական տուրի ամենագեղեցիկ գոլի հեղինակ է ճանաչվել Հայաստանի հավաքականի եւ Ղազախստանի «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին։ Երեւանում կայացած խաղում 30-ամյա ֆուտբոլիստը տուգանայինից կատարած հարվածով գրավել էր Ռուի Պատրիսիուի դարպասը՝ բացելով հաշիվը։

Պորտուգալիան հաղթեց 3։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով