11:43  ,  3 մարտի, 2012

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիա. Մարզչի հարցում որոշում կկայացնենք մրցաշրջանի վերջում

Անգլիական ֆուտբոլային ասոցիացիայի (FA) գլխավոր քարտուղար Դեւիդ Հորնը հայտարարել է, որ ազգային թիմի նոր գլխավոր մարզչի հարցում որոշում կընդունվի ընթացիկ մրցաշրջանի վերջում:

«Հավակնորդները շատ են, սակայն նրանց ցուցակում կան մարզիչներ, ովքեր այս պահին աշխատում են ակումբներում, այդ իսկ պատճառով պետք է սպասենք մրցաշրջանի ավարտին»,- Հորնի խոսքը մեջբերում է Fifa.com-ը:

FA-ի գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի խանգարի անգլիացիներին՝ Եվրո-2012-ին պատշաճ մազրավիճակով ներկայանալու համար. «Մենք կհասցնենք նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Դա շատ իրատեսական է»:

Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ Անգլիայի հավաքականի նոր մարզիչ գլխավոր հավակնորդը «Տոտենհեմը» գլխավորող Հարի Ռեդնապն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English