11:14  ,  17 հունիսի, 2015

Վիդալը ավտովթարի է ենթարկվել, ֆուտբոլիստի կինը հոսպիտալացվել է (ֆոտոշարք)

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալն ավտովթարի է ենթարկվել Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում, գրում է Marca-ն:

Չիլիի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստն իր «Ֆերարիով» դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց՝ բախվելով 2 մեքենաների: Վիդալի հետ է եղել նրա կինը, ով հոսպիտալացվել է: Ֆուտբոլիստն անվտանգության բարձիկների շնորհիվ խուսափել է վնասվածքներից եւ հետազոտվելուց հետո հեռացել է հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ այս օրերին Արտուրո Վիդալը մասնակցում է Չիլիում ընթացող Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկությանը: Հունիսի 19-ին Չիլիի հավաքականը խմբային փուլի երրորդ տուրում մրցելու է Բոլիվիայի հետ:

Չիլիական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Վիդալին կարող են ազգային թիմից հեռացնել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում