11:00  ,  17 հունիսի, 2015

Եվրոպական խաղեր. Գրիգոր Գրիգորյանն անհաջող մեկնարկեց

Հայաստանը ներկայացնող Գրիգոր Գրիգորյանն անհաջող մեկնարկեց Բաքվում անցկացվող Եվրոպական մարզական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:

74 կգ քաշային կարգում հայ ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 8:11 հաշվով պարտվեց բուլղարացի Կիրիլ Տերզիեւին: Եթե բուլղարացին հասնի եզրափակիչ, Գրիգոր Գրիգորյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Հունիսի 17-ին պայքարի մեջ մտած Գարիկ Բարսեղյանը (57կգ) մեկնարկում հաղթել էր բուլղարացի Վլադիմիր Դուբովին եւ դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի ադրբեջանցի Յաշար Ալիեւին:

2013թ. աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 65կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտում դժվարությամբ հաղթել էր մակեդոնացի Դեյան Միտրովին եւ դուրս էր եկել 1/8 եզրափակիչ, որտեղ 6:8 հաշվով պարտվել էր բուլղարացի Բորիսլավ Նովաչկովին: 

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Բաքու են մեկնել նաեւ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Մուսա Մուրթազալիեւը (86կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125կգ), որոնք պայքարի մեջ կմտնենք հունիսի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում