Բաքվում անցկացվող Եվրոպական մարզական խաղերում հունիսի 17-ին մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը, որի առաջին օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի 3 ներկայացուցիչներ՝ Գարիկ Բարսեղյանը (57կգ), Դավիթ Սաֆարյանը (65կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (74կգ):
2013թ. աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մեկնարկային գոտեմարտում դժվարությամբ հաղթեց մակեդոնացի Դեյան Միտրովին եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ 6:8 հաշվով պարտվեց բուլղարացի Բորիսլավ Նովաչկովին: Եթե բուլղարացին հասնի եզրափակիչ, հայ ըմբիշը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Գարիկ Բարսեղյանը 1/8 եզրափակիչից պայքարը սկսեց բուլղարացի Վլադիմիր Դուբովի դեմ գոտեմարտով, որում հաղթեց 4:0 հաշվով: Քառորդ եզրափակիչում Բարսեղյանը կհանդիպի ադրբեջանցի Յաշար Ալիեւին:
Գրիգոր Գրիգորյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ հանդիպելով բուլղարացի Կիրիլ Տերզիեւին:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Բաքու են մեկնել նաեւ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Մուսա Մուրթազալիեւը (86կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125կգ), որոնք պայքարի մեջ կմտնենք հունիսի 18-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի