Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ցավակցություն է հայտնել միլիարդատեր Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ: Ամերիկահայ գործարարն ու բարերարը մահացել է 98 տարեկանում:
«Նա միշտ հիշում էր հայրենիքը եւ շատ էր սիրում Հայաստանը, միշտ աջակցում էր: Ձեր գործը շարունակում է ապրել: Հանգչեք խաղաղությամբ պարոն Քըրք Քըրքորյան»,- Ֆեյսբուքում գրել է Յուրա Մովսիսյանը:
Լեգենդար բիզնեսմենը «Ֆորբսի» գնահատականով աշխարհի 393-րդ ամենահարուստ մարդն էր, որի կարողությունը գնահատվում է 4 մլրդ դոլար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում