10:44  ,  16 հունիսի, 2015

Խամես Ռոդրիգես. Նեյմարն անկրկնելի է

Բրազիլիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի խաղը տպավորել է նաեւ Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին: Այս օրերին 2 ֆուտբոլիստները մասնակցում են Չիլիում անցկացվող Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկությանը:

«Այժմ Նեյմարն անկրկնելի է եւ հասել է մարզավիճակի գագաթնակետին: Բրազիլացիները բավականաչափ լավն են, որպեսզի հաղթեն Կոլումբիայի հավաքականին: Ֆուտբոլում կարելի է հաղթել ու պարտվել: Մենք պետք է միասնական լինենք: Ցանկացած թիմի մոտ էլ լինում են անհաջողություններ: Պետք է պահպանենք հանգստությունը եւ պատրաստվենք հաջորդ խաղին»,- Խամեսի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ամերիկայի Գավաթում Բրազիլիան ու Կոլումբիան հանդիպելու են հունիսի 17-ին: Առաջին տուրում բրազիլացիները 2:1 հաշվով հաղթել են Պերուին, իսկ կոլումբացիները նվազագույն հաշվով պարտվել են Վենեսուելային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում