23:35  ,  13 հունիսի, 2015

Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ արեցինք, որպեսզի հաղթենք, բայց ինչ-որ տեղ չստացվեց

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2016-ի ընտրական խաղում պորտուգալացիներից 2:3 հաշվով կրած տնային պարտությունից հետո խոսել է հանդիպման մասին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը «Հանրապետական» ստադիոնից:

«Ամեն ինչ արեցինք, որպեսզի հաղթենք, բայց ինչ-որ տեղ չստացվեց: Թույլ տվեցինք սխալներ, ես՝ նույնպես: Հուսով եմ՝ հաջորդ խաղին դա չի կրկնվի: Շնորհակալ եմ տղաներին, ովքեր արեցին այն ամենը, ինչ հնարավոր էր:

Կարողացանք ստեղծել լավ պահեր, խփել գոլեր եւ խնդիրներ ստեղծել մրցակցի համար, բայց ինչ-որ բան չստացվեց: Ֆուտբոլը 90 րոպե է եւ պետք է խաղանք 90 րոպե:

Ինչ-որ տեղ չենք կարողանում խաղալ մինչեւ վերջ: Մի պահ նույնիսկ կարող էինք հաշիվը դարձնել 3:3, սակայն ինչ որ տեղ բախտի գործոնը խանգարեց:

Յուրա Մովսիսյանի բացակայությունն ինչ-որ տեղ զգացվում էր, բայց Արթուր Սարկիսովն էլ լավ աշխատեց: Նա ունեցավ պահեր, սակայն, երեւի, ինչ-որ բան չհերիքեց: Ովքեր խաղացին, լավ աշխատանք կատարեցին եւ արժանի էին այսօրվա լավ խաղին»,- նշեց Հենրիխ Մխիթարյանը՝ պատասխանելով NEWS.am Sport-ի թղթակցի հարցերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով