19:25  ,  13 հունիսի, 2015

ՖԱՖ-ի երթը հասավ «Հանրապետական» ստադիոն, Ռոնալդուի դեմ գրություններ՝ Երեւանի փողոցներում (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման երթը Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքից հասել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն՝ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպմանը:

Ֆանատներն անցել են Հայաստանի եւ Արցախի դրոշներով, եղել են նաեւ «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր, 2014-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի դեմ գրություններ:

Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով