15:37  ,  13 հունիսի, 2015

Նանի. Աշխատում ենք, որպեսզի հաղթենք Հայաստանի հավաքականին

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Լուիշ Նանին խոսել է Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղի մասին:

«Ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի հաղթենք Հայաստանին եւ վաստակենք հերթական 3 միավորը: Առա՛ջ, Պորտուգալիա»,- Նանիի խոսքը մեջբերում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով