Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հունիսի 12-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մարզվել է կոսմետիկ դիմակով: Մարզման ժամանակ Մադրիդի «Ռեալի» 30-ամյա հարձակվողը ցուցադրել էր նաեւ իր բարձր տեխնիկան:
Պորտուգալացիները Երեւան են ժամանել Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպման համար: Մինչեւ Հայաստան գալը Ֆերնանդու Սանտուշի թիմը 4-օրյա հավաք էր անցկացրել Թբիլիսիում: Հայաստան - Պորտուգալիա խաղը կկայանա հունիսի 13-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում